կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանի նախարարը հրավիրել է ՀՀ փոխվարչապետին այցելելու Իրան և տեղում ծանոթանալու նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող աշխատանքներին

Իրանի նախարարը հրավիրել է ՀՀ փոխվարչապետին այցելելու Իրան և տեղում ծանոթանալու նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիին: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, ընդգծել է բարեկամ և գործընկեր Իրանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը Հայաստանի համար:

Զրուցակիցները երկուստեք նշել են առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված մեծ ներուժը և քննարկել համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության և ենթակառուցվածքների ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման կարևորությանը:

Հանդիպման ավարտին Իրանի նախարարը հրավիրել է ՀՀ փոխվարչապետին այցելելու Իրան և տեղում ծանոթանալու նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող աշխատանքներին՝ հայ-իրանական համագործակցության հետագա ընդլայնման նպատակով:

  • Կիսվել: