շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգապետը ՀՀ-ի հետ սահմանային շուկա ստեղծելու պատրաստակամություն է հայտնել

Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգապետը ՀՀ-ի հետ սահմանային շուկա ստեղծելու պատրաստակամություն է հայտնել

Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մոհամադ Ռեզա Փուր Մոհամադին հայտնել է, որ հաշվի առնելով միջազգային առևտուրը մեծացնելու երկրամասի բարձր առաջնահերթությունը, այն պատրաստ է սահմանային շուկա ստեղծել Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Եթե այդ սահմանային շուկան ստեղծելու ցանկությունն ունենա նաև Հայաստանը, ապա մենք կկարողանանք այն ստեղծել ամենամոտ ապագայում»,- Հայաստանում Իրանի դեսպանի և մասնավոր սեկտորի հետ հանդիպման ընթացքում ասել է Արևելյան Ադրբեջանի ղեկավարը:

 

Նահանգի ղեկավարն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությանը, նշել է, որ վերջին բախումների ընթացքում Իրանը մնացել է չեզոք` ձգտելով խաղաղության և հանգստության:

  • Կիսվել: