ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովում։

«Վերջին երկու և ավելի տարիների ընթացքում հայերի և ադրբեջանցիների փոխհրաձգության հետևանքով զոհեր կամ վիրավորներ չենք ունեցել, ի տարբերություն անցած երեսուն տարվա, երբ 1990-ականներից ի վեր ամեն տարի երկու կողմից զոհեր ու վիրավորներ էին լինում», – վարչապետի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։

ՀՀ վարչապետը մեջբերել է Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը. «Կողմերը, լիովին պահպանելով 1-ին հոդվածը, հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում նման պահանջներ չեն ներկայացնի։ Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ պլանավորել, նախապատրաստել, խրախուսել կամ աջակցել որևէ գործունեության, որն ուղղված է մյուս կողմի տարածքային ամբողջականության կամ քաղաքական միասնության լրիվ կամ մասնակի բաժանմանը կամ խախտմանը»։

«2020 թվականի պատերազմից ի վեր մենք մեծ ճանապարհ ենք անցել խաղաղության հասնելու ուղղությամբ։ Այս համատեքստում ես կցանկանայի հատկապես ընդգծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականի նոյեմբերին հրադադարի կնքման գործում։ Սակայն, ցավոք, նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարությունը ստորագրելուց հետո մենք չկարողացանք հասնել խաղաղության», – նշել է Հայաստանի վարչապետը։

  • Կիսվել: