հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մեծամորի ԱԷԿ-ը Արաքս սահմանային գետը չի աղտոտում ռադիոակտիվ նյութերով. Իրանի ԱԳ նախարար

Մեծամորի ԱԷԿ-ը Արաքս սահմանային գետը չի աղտոտում ռադիոակտիվ նյութերով. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է սահմանային Արաքս գետը: Այս մասին նա ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստի ժամանակ։
 
ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հերքել է Մեծամորի ատոմակայանի շահագործման հետևանքով Արաքս գետի ցանկացած աղտոտում:
Նշենք, որ դեռ 2022 թվականին ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, որ Մեծամորի ատոմակայանն օրական 12 000-16 000 խմ ռադիոակտիվ թափոն է թափում Արաքս գետ։
 
Ըստ նրանց, Մեծամորի գործարանի շահագործման ժամկետը, որի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել Խորհրդային Միության կողմից 1976 թվականին, ավարտվել է տարիներ առաջ, սակայն այն դեռ աշխատում է և բնապահպանական վտանգ է ներկայացնում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Ղազախստանի համար:

  • Կիսվել: