Իրան-ՀՀ առևտրային հարաբերություններին մեծ զարգացում է սպասվում. Թումանյանն ավարտել է իր առաքելությունն ԻԻՀ-ում
Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատը տնտեսական ակտիվիստների և մանսավոր բաժնի մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ գումարված նիստում, բարձր է գնահատել Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի ջանքերը, գրում է parstoday.com-ը:
Թումանյանն ավարտել է իր առաքելությունն Իրանում և շուտով վերադառնալու է Հայաստան: Նա վերջին տարիներին նշանակալի դերակատարություն է ունեցել Իրան-Հայաստան մասնավոր բաժնի հարաբերությունների զարգացման գործում։ Նա ասել է, որ մոտ ապագայում Իրան-Հայաստան առևտրային հարաբերություններին մեծ զարգացում է սպասվում:
Նիստին ներկա էր նաև իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայտության պատգամավոր Արա Շահվերդյանը: Անդրադառնալով Իրան-Հայաստան խոր և ամուր հարաբերություններին, Արա Շահվերդյանն ասել է.«Այս վաղեմի հարաբերություններն ավելի են դրսևորվել վերջին տարիներին, ընդ որում Հայաստանը, որպես միջազգային հարթակներում ներկա անդամ, մշտապես աջակցել է Իրանին»։
Նա հավելել է. «Հայաստանն ԻԻՀ հուսալի ուղեկիցն ու մշտական աջակիցն է եղել, և այս երկրի հետ տնտեսական և քաղաքական համագործակցության զարգացումը մեզ համար առաջնահերթություն է արտաքին քաղաքականության ոլորտում։ Բացի երկկողմ համագործակցությունից, Հայաստանն Իրանի տնտեսության համար հուսալի ուղի է դեպի համաշխարհային շուկաներ»:


