հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ինչու ենք մենք այսօր ուշանում, ադրբեջանցին ավելի արագ է բարձրանում մեր սահմանները, քան մենք․ Սեյրան Օհանյանը՝ ՏԿԵ նախարարին

Ինչու ենք մենք այսօր ուշանում, ադրբեջանցին ավելի արագ է բարձրանում մեր սահմանները, քան մենք․ Սեյրան Օհանյանը՝ ՏԿԵ նախարարին

Տարածքների համաչափ զարգացումը գերակա խնդիր է ցանկացած պետության համար, մանավանդ մեր իրավիճակում գտնվելու պարագայում։

Այս մասին, դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը.

«Տարածքների համաչափ զարգացման համար անչափ կարևոր է ձեր նախարարության համագործակցությունը  այլ կառույցների հետ։ Արդյո՞ք ձեր նախարարությունում  անցած կամ նախանցած տարվա ընթացքում իրականացվել է վերլուծություն, թե  պատերազմից խաղաղ ժամանակների անցման ընթացքում նախարարության կողմից ինչ գործողություններ են իրականացվել ՝ բանակի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնելու, բանակին աջակից լինելու ուղղությամբ։ Այնպես է ստացվում, որ Ադրբեջանը ոչ մի ենթակառույց, բնակելի բնակավայր չունենալով  ավելի արագ է բարձրացել մեր սահմաններ ու սադրանքներ կազմակերպել, քան մենք՝ ունենալով մեր բնակիչներին մեր թիկունքին, մենք շատ արագ պետք է բարձրանայինք այդ բարձունքները»,- ասաց նա։

Ի պատասխան՝  Գնել Սանոյանը նշեց․

«Հետպատերազմյան ժամանակահատվածում արվել է վերլուծություն, չգիտեմ, դա բավարար եղել է ,թե ոչ , փորձել ենք մեր գործընկերների հետ գնահատել, թե ինչ ենք արել, այդպես պետք է վարվեինք, թե չէ։ Նաև իրականացվել են որոշակի իրավական փոփոխություններ։ Սահմանամերծ հատվածներում, որտեղ Ձեր նշած խնդիրները կան , բավական լավ համագործակցություն կա  մարզպետարանների, ՊՆ-ի և ԱԱԾ-ի հետ։ Կարծում եմ համագործակցության դաշտում խնդիրներ չունենք»։

Արձագանքելով՝ Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ անդրադարձավ իր հնչեցրած հարցերին։

«Ինչու ենք մենք այսօր ուշանում, ադրբեջանցին ավելի արագ է բարձրանում մեր սահմանները, չէ որ մենք շինարարական մեծ ներուժ ունենք, որը կարող ենք ներդնել»։

  • Կիսվել: