ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
‭Ինչպիսի՞‭ ‬փոփոխություններ‭ ‬են‭ ‬սպասվում‭ 2020թ. ‬հուլիսի‭ 1-‬ից՝‭ ‬կուտակային վճարների‭ ‬գծով. մանրամասնում է պատգամավորը

‭Ինչպիսի՞‭ ‬փոփոխություններ‭ ‬են‭ ‬սպասվում‭ 2020թ. ‬հուլիսի‭ 1-‬ից՝‭ ‬կուտակային վճարների‭ ‬գծով. մանրամասնում է պատգամավորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ներկայացրել է, թե ինչպիսի փոփոխություններ են սպասվում 2020թ. հուլիսի 1-ից՝ կուտակային վճարների գծով։

Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի հայրենակիցներ,‬ ուզում եմ տեղեկացնել, որ սույն թվականի հուլիսի 1-ից սկսած կիրառվելու է ՙՙԿուտակային կենսաթոշակների մասին՚՚ ՀՀ օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի նոր առավելագույն շեմը, այն է՝‬ ‭օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի 15-ապատիկը (68000 դր. X 15 = 1020000 դր.)՝ մինչ այդ գործող 500000 դր. առավելագույն ամսական շեմի փոխարեն:‬

Ի՞նչ է սա նշանակում: ‬
‭Ի սկզբանե նշեմ, որ ստորև ներկայացված վերլուծությունը ներկայացվում է առանց հաշվի առնելու՝ ‬արտոնյալ ժամանակահատվածում՝ մինչև եկամտային հարկի նվազումը, քաղաքացիների սոցիալական վճարների մի մասը պետության կողմից կատարելու հանգամանքը:‬

‭Եթե վարձու աշխատողը մինչև ս.թ. հուլիսի 1-ը ամսական վճարում էր իր աշխատավարձի 5%-ի չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 25000դր., հուլիսի 1-ից ամսական 500000 դրամից ավելի ստացող վարձու աշխատողը կսկսի վճարել իր աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով սոցիալական վճար, սակայն ոչ ավելի, քան 77000դր.: Այսինքն, տվյալ վարձու աշխատողի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի առավելագույն ամսական շեմը 25000 դրամից կդառնա 77000 դր.: Մինչդեռ ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը կմնա 25000 դր.:‬

Դա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 500000դր. աշխատավարձ, կսկսեն վճարել իրենց աշխատավարձի 5%-ից ավելի ‬շատ սոցիալական վճար (աշխատավարձի 10%-ի և 25000 դրամի տարբերության չափով), բայց ոչ ավելի, քան 77000դր.՝ նախկին 25000 դր. փոխարեն: Օրինակ՝ եթե մարդը ստանում է 1020000 դր. ամսական աշխատավարձ, ապա նրա կողմից վճարման ենթակա սոցիալական վճարը կկազմի 77000դր. կամ ամսական աշխատավարձի շուրջ 7.55%-ը՝ մինչ այդ վճարվող 2.45%-ի փոխարեն:‬

Իսկ այն մարդիկ, որոնք ստանում են ամսական ավելի քան 1020000 դր. աշխատավարձ, անկախ նրանից, թե այն կազմում է ամսական 5 մլն. դր., թե 10 մլն. դր., միևնույն է՝ նրանք կվճարեն ամսական 77000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար, որը ամսական աշխատավարձի ‬նկատմամբ %-ային արտահայտությամբ կլինի արդեն ավելի ցածր, քան 7.55%-ը: Օրինակ՝ 5մլն. դր. ամսական աշխատավարձի նկատմամբ այն կլինի ոչ թե 7.55%, այլ արդեն 1.54 %:‬
Ամփոփելով՝ ս.թ. հուլիսի 1-ից՝‬

1)մինչև 500000 դր. ամսական աշխատավարձ ստացող վարձու աշխատողների կյանքում ոչինչ չի փոխվի, նրանք կշարունակեն վճարել աշխատավարձի 5%-ի չափով սոցիալական վճար, նույնքան միջոցներ կհատկացվի պետական բյուջեից:‬

2)ամսական 500000-1020000 դրամ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 25000-77000 դրամ սոցիալական վճար (ամսական աշխատավարձի շուրջ 5%-ից 7.55%-ի չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին 25000 դր. առավելագույնը գումարի փոխարեն: ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների առավելագույնը չափը ‬կմնա 25000 դր.:

3)ամսական ավելի քան 1020000 դր. աշխատավարձ ստացող վարձու աշխատողները կսկսեն վճարել ամսական 77000դր. առավելագույն ամսական շեմի չափով սոցիալական վճար (ամսական աշխատավարձի 7.55%-ից ցածր չափով՝ կախված աշխատավարձի չափից) ՝ նախկին 25000 դր. առավելագույնը գումարի փոխարեն: ՀՀ պետական բյուջեից հատկացվող համապատասխան ‬միջոցների առավելագույնը չափը կմնա 25000 դր.: ‬

Հետևաբար, 2020թ. հուլիսի 1-ից ‭ ‬ ‭կուտակային‭ ‬վճարների‭ ‬գծով փոփոխությունները առավելապես իրենց վրա կզգան (տնօրինվող եկամտի նվազման առումով) 500000 դրամից ավելի ամսական աշխատավարձ ստացող մեր հայրենակիցները, իսկ 1020000 դր. շեմից բարձր աշխատավարձ‬ ‭ստոցողների համար վճարի բեռը (հարաբերակցությունը աշխատավարձի նկատմամբ) կլինի նվազող: Կրկին թեման առավելապես զգայուն է միջին խավի համար (տնօրինվող եկամտի նվազման առումով)»:‬

 

  • Կիսվել: