ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինչպես են ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքված միջոցները․ Մամիջանյան

Ինչպես են ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքված միջոցները․ Մամիջանյան

Ինչպես են ծախսվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքված միջոցները. հարցի առնչությամբ ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:

«Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ պատերազմի օրերին համազգային դրամահավաք իրականացվեց, իսկ հետագայում պարզվեց, որ շուրջ 52 միլիարդը փոխանցվել է պետական բյուջե:

«Հանրության շրջանում այս դրամահավաքն աչքի էր ընկնում նրանով, որ փոքր ծավալ կազմող հանգանակությունները շատ մեծ տեսակարար կշիռ էին կազմում, փաստացի, սա մեր բոլոր բարեկամների համար տարակուսելի արձագանք գտավ», - ասաց նա:
 

Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովի ստեղծումը միտված է՝ ցրելու օդում կախված լուրը, ըստ որոնց՝ պետական բյուջե փոխանցված այս գումարները ծախսվել են ոչ արդյունավետ:

Նա ասաց, որ ինքը չի հանդիպել հիմանդրամի կայքում հաշվետվության ու աուդիտի արդյունքների հրապարակումը:

«Սրա չհրապարակումը իմ համար տարակուսելի է, տարակուսելի է նաև այն փաստը, որ այս աուդիտը եղավ ոչ թե արտահերթ, այլ՝ հերթական: Կարծում եմ՝ դուք ձեր քաղաքական առաջնորդի խոսքին ականջալուր կլինեք, երբ իմ հարցին ի պատասխան՝ ինքն ասաց, որ որևէ խնդիր չկա ու քննիչ հանձնաժողովի ստեղծման հետ որևէ խնդիր չի տեսնում: Եթե, նույնիսկ, ՔՊ-ն, որպես մեծամասնություն, չներկայացնի իր անդամներին հանձնաժողովի անդամությանը՝ այդպիսով տորպեդահարելով քննիչ հանձնաժողովի աշխատանքը, այդ հանձնաժողովը, միևնույն է, ստեղծված է օրենքի պահանջով», - ասաց Հայկ Մամիջանյանը:

  • Կիսվել: