հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Ինչպես է ձևավորվում անշարժ գույքի կադաստրային արժեքը. մանրամասնում է Բաբկեն Թունյանը

Ինչպես է ձևավորվում անշարժ գույքի կադաստրային արժեքը. մանրամասնում է Բաբկեն Թունյանը

ԱԺ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է, թե ինչ պարամետրեր են հաշվի առնվում անշարժ գույքի կադաստրային արժեքի ձևավորման գործում:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Քանի որ շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես է ձևավորվում անշարժ գույքի կադաստրային արժեքը, համառոտ ասեմ՝ ինչ պարամետրեր են հաշվի առնվում։

✅ Բազային արժեք,

որը բազմապատկվում է հետևյալ գործակիցներով.

✅ Անշարժ գույքի մակերես,

✅ Հողի մակերես,

✅ Գտնվելու վայր (գոտիականություն),

✅ Արտաքին հարդարում,

✅ Շինության կառուցման նյութ,

✅ Տանիքի նյութ,

✅ Առաստաղի բարձրություն,

✅ Շինության ավարտվածության աստիճան,

✅ Նպատակային նշանակություն,

✅ Վնասվածություն (վթարայնություն),

✅ Շինության տարիք (ամորտիզացիա),

✅ Պարիսպների առկայություն և մակերես։

Ավելի մանրամասն իմանալու համար՝ կարող եք աչքի անցկացնել 2019 թվականի նոյեմբերի 19-ին ընդունված

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքը։

Օրենքի հղումը՝ այստեղ ՛՛։

 
 

  • Կիսվել: