ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչո՞ւ վարչապետի լիազորությունները կատարողի ներս մտնելիս նախարարները ոտքի չկանգնեցին

Ինչո՞ւ վարչապետի լիազորությունները կատարողի ներս մտնելիս նախարարները ոտքի չկանգնեցին

Ինչու այսօր կառավարության նիստի սկզբում, երբ փոխվարչապետ, վարչապետի պարտականությունները կատարող Մհեր Գրիգորյանը ներս մտավ կառավարուան անդամները ոտքի չկանգնեցին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի ներս մտնելիս ոտքի էին կանգնում՝ դա ներկայացնելով որպես վարչապետի ինստիտուտի նկատմամբ հարգանքի նշան: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, կառավարությունում ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին:

Վերջինս ի պատասխան նկատեց, որ այսօր կառավարությունում 40-ից ավելի հարց է քննարկվել, որոնց շարքում շատ կարեւոր հարցեր են եղել, եւ զարմանալի է, որ լրագրողները «տարօրինակ եւ հսարակության համար որեւէ նշանակություն չունեցող հայփեր են ուզում բռնել»:

«Այդ հարցը կարեւոր հարց չեմ համարում պատասխանելու համար»,-ասաց նախարարը: 

  • Կիսվել: