Իմքայլական պատգամավորը փոխվարչապետին հարց ուղղեց՝ գյուղացիներից ստացած ահազանգերի մասին
Իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը մարզերից ահազանգեր է ստանում, որ բանկերի հետ գյուղատնտեսության ոլորտում խնդիրներ են առաջացել: Այս մասին նա ասաց կառավարության հետ հարցուպատասպանի ժամանակ՝ ԱԺ-ում՝ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
՛՛Ինչո՞ւ է տնտեսվարողի համար խնդիրներ առաջացել այն մասով, որ 15 մլն դրամ վարկի փոխարեն բանկը որոշում է 1 մլն դրամ տրամադրել կամ 0 տոկոս վարկով չտրամադրել՛՛,- հացրեց պատգամավորը:
Ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ Կառավարության աջակցության ծրագրերից երկրորդը միանշանակ ռեսուրսներ է տրամադրել, որով յուրաքանչյուր տնտեսվարող կարող է բացարձակ պայմաններով վարկ ստանալ:
Նրա խոսքով՝ եթե տնտեսվարողը վարկը չի կարողացել ստանալ, ապա անբարվոք վարկային պատմություն կամ ապահովման միջոցի բացակայության է ունեցել: ՛՛Բայց այդ խնդիրը ուրիշ լուծում չունի, գյուղացիները կոոպերատիվ պետք է ստեղծեն, որի պարագայում Կառավարությունը 50 տոկոս ռիսկ է ստանձնում՛՛,-ասաց փոխվարչապետը:
Ըստ Գրիգորյանի՝ բոլորն էլ դեպքեր կգտնեն, որտեղ դժգոհություններ կլինեն վարկի ոչ հասանելի լինելու պատճառով, բայց դա օբյեկտիվ է և խնդիրը բնական է: