ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմքայլական պատգամավորի առաջարկը՝ մեկ մարդը մի քանի բանկում լինի խորհրդի անդամ

Իմքայլական պատգամավորի առաջարկը՝ մեկ մարդը մի քանի բանկում լինի խորհրդի անդամ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ երբ բանկի խորհրդի անդամները նշանակվում են, ապա գործող օրենսդրությամբ մի մարդը կարող է մեկ բանկում կան ֆինանսական կազմակերպությունում լինել խորհրդի անդամ։

Սակայն, ըստ նրա, եթե նպատակ կա բարձրացնել ներդրումային գրավչությունը, ինչպես նաև ստեղծել արդյունավետ կառավարիչների դաս, ապա կարծում են, որ այդ սահմանափակումը արհեստական է, քանի որ եթե մարդը իր մասնագիտական կարողություններով չհավակներ այդ պաշտոնին, ապա ընդհանրապես չէր քննարկվի նրա թեկնածությունը։

«Առաջարկում ենք, որ մեկ մարդը կարողանա մի քանի բանկային խորհրդում ներգրավվել»,- ասաց Արտակ Մանուկյանը։

Նրա խոսքով, առաջարկվում է նաև մանր բաժնետերերին հնարավորություն տալ, որ իրենք կարողանան մասնակցել ֆինանսական կազմակերպության ոչ միայն տարեկան ժողովներին, այլ նաև հերթական ժողովներին։

Այպիսով, ըստ նախագածի, առաջարկվում է, որ նույն մարդը կարող է երկրում գործող բանկերի 50%-ում խորհրդի անդամ լինել։ Օրինակ, եթե երկրում գործում է 17 բանկ, ապա մարդը կարող է միաժամանակ 8 բանկի խորհրդում ներգրավված լինել։

  • Կիսվել: