երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իմ ռուս գործընկերոջ հետ պայմանավորվել ենք ստեղծել տնտեսական գործակցության ծրագիր. Քերոբյան

Իմ ռուս գործընկերոջ հետ պայմանավորվել ենք ստեղծել տնտեսական գործակցության ծրագիր. Քերոբյան

ՌԴ կատարած աշխատանքային այցիս շրջանակում հանդիպել եմ ռուս գործընկերոջս՝ Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

 

Պայմանավորվել ենք ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր և ձևավորել ներդրումային համագործակցության նոր աշխատանքային խումբ։

Հաջորդ հանդիպմանը կքննարկենք համագործակցության ճանապարհային քարտեզը՝ հստակ նախագծերով։

Նոր համագործակցությունը կծավալվի էներգետիկայի, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, տեղեկատվական անվտանգության, հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության, հեռաբուժության (телемедицина), «խելացի եւ անվտանգ քաղաքի» և գինեգործության ոլորտներում։

  • Կիսվել: