ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի. Թունյան

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի. Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է գույքահարկի բարձրացմանը և մանրամասնել, թե ժամանակային ինչ կտրվածքով, որքան կբարձրանա գույքահարկը:

Նա, մասնավորապես, գրել է․ «Գույքահարկի մասին- 2: Քանի որ քննարկումները արդեն սկսեցին ծավալվել, ժամանակից առաջ ընկնելով ասեմ։

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի։

Այսպես.

Անշարժ գույքի սեփականատերերը կվճարեն.

2021 թ-ին՝ գույքահարկի 25%-ը,

2022 թ-ին՝ գույքահարկի 30%-ը,

2023 թ-ին՝ գույքահարկի 35%-ը,

2024 թ-ին՝ գույքահարկի 50%-ը,

2025 թ-ին՝ գույքահարկի 75%-ը,

2026 թ-ին՝ գույքահարկի 100%-ը:

Փոփոխության առաջարկը պաշտոնապես կներկայացնենք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստում, և ընդունվելու դեպքում՝ երկրորդ ընթերցումը կլինի այս տարբերակով։

Օրինակ.

30 մլն դրամ շուկայական արժեքով բնակարանի կադաստրային արժեքն այսօր 7-8 մլն դրամ է, որի համար տարեկան վճարվում է մոտ 5000 դրամ գույքահարկ։

2020 թվականի հունվարի 1-ից կադաստրային արժեքը կդառնա մոտ 25 մլն դրամ, տարեկան գույքահարկը՝ 20 000 դրամ։

Սակայն գույքի համար կվճարվի.

2021 թ-ին՝ 5 000 դրամ,

2022 թ-ին՝ 6 000 դրամ,

2023 թ-ին՝ 7 000 դրամ,

2024 թ-ին՝ 10 000 դրամ,

2025 թ-ին՝ 15 000 դրամ,

2026 թ-ին՝ 20 000 դրամ»։

 

 

  • Կիսվել: