հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Հայաստանում մի շարք ընկերություններ մաքսային արտոնություններ են ստացել

Հայաստանում մի շարք ընկերություններ մաքսային արտոնություններ են ստացել

«Դարոինկ» ընկերությունն ազատվել էներմուծման մաքսատուրքից։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։ Ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հրուշակեղենի արտադրության համար։

Կառավարության այլ որոշումներով նմանօրինակ արտոնություններ են ստացել նաև կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Խակ» ընկերությունը, 3D տպագրության համար պոլիմերային լցանյութեր արտադրել նախատեսող «Ֆիլ-Արմ»-ը, գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Յունիոն»-ը, ինչպես նաև «Վի ընդ Վի Տրանս» տրանսպորտային ընկերությունը։

  • Կիսվել: