կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ի՞նչ հարցեր է քննարկել Վահան Քերոբյանը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ

Ի՞նչ հարցեր է քննարկել Վահան Քերոբյանը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, ինչպես նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արման Խոջոյանը։
 
 Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալած արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը ընդլայնել համագործակցության շրջանակները:
 
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի ֆինանսավորման հնարավորությանը, Կանաչ տաքսոնոմիայի մշակմանը, «Կանաչ Հայաստան» հարթակի շրջանակում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

  • Կիսվել: