Ի գիտություն Varks.am-ի հաճախորդների. Թանդիլյան
ԱԺ ԼՀ խմբակցությանն պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
՛՛Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ VARKS.AM-Ի ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը տեղեկացնում է․
2020 թվականի հունիսի 1-ից մինչև 30-ը ներառյալ հաճախորդներին հնարավորություն է տրվում իրականացնել պարտավորությունների վերակառուցում։ Սույն հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է վերոնշյալ ժամկետի ընթացքում կատարել վճարում մայր գումարի առնվազն 15%-ի չափով, որից անմիջապես հետո, հաճախորդին կտրամադրվի 3-ից մինչև 6 ամսով վճարման ժամանակացույց՝ մայր գումարի մնացած մասը վճարելու համար։
Հունիսի 30-ից հետո, վերոնշյալ հնարավորությունը այլևս ուժի մեջ չի լինի։ Նշված ժամանակահատվածում պարտավորությունները չեն դիտարկվի ժամկետանց և չեն կուտակվի տույժեր։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերություն՝ 012700000 հեռախոսահամարով՛՛։