կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Խոսրովի անտառի պահպանությունն ավելի արդյունավետ կդառնա․ Շրջակա միջավայրի նախարարությունն ու FPWC-ն հուշագիր են ստորագրվել

Խոսրովի անտառի պահպանությունն ավելի արդյունավետ կդառնա․ Շրջակա միջավայրի նախարարությունն ու FPWC-ն հուշագիր են ստորագրվել

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ երեկ հուշագիր են ստորագրել շրջակա միջավայրի նախարարության հետ: Իրադարձությանը ներկա են գտնվել այս օրերին ընթացող ICENCA23-ի մասնակից հյուրերից շատերը:

IUCN Eastern Europe and Central Asia համաժողովի 2-րդ օրը քննարկել են նաև երիտասարդներին բնության և կենսաբազմազանության խնդիրներով հետաքրքրելու թեման:

IUCN CEC փոխնախագահներ Դիանա Գարլիցկան և Ալեքս Զավարզինը խոսել են միջսերունդային փոխհամագործակցության կարևորության, ինչպես նաև՝ CEC իրականացրած քայլերի մասին։

Համաժողովի ընթացքում քննարկվել են նաև հատուկ պահպանվող տարածքներին առնչվող մի շարք խնդիրներ, այդ թվում Պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի (WCPA) տարածաշրջանային փոխնախագահ Յան Վուլհեդը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքի մանրամասները։

Հոկտեմբերի 17-ին խոսել են նաև Ֆրանսիայի ազգային կոմիտեի նախագահ Մոդ Լելիևրը, CEC համանախագահ Կատալին Չիպանը, IUCN քարտուղարությունից Սառա Օվերը, IUCN Եվրոպական տարածաշրջանային գրասենյակից Կոնստանտին Մակրիսը, ինչպես նաև՝ Դանիայի ազգային կոմիտեիի ներկայացուցիչ Էն Քեթրին-Գարնը, Բելգիայի ազգային համակարգող Դիվիժա Ջատան և այլոք։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: