ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
ՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր

ՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին և առաքելության էներգետիկ ոլորտի փորձագետներին։

 ՀԾԿՀ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ և ջրային ոլորտների զարգացմանն ու կարգավորմանն առնչվող արդիական հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էլեկտրական էներգիայի կուտակիչ կայանների զարգացման և կիրառման հնարավորություններին, ինչպես նաև դրանց դերին էներգետիկ համակարգի ճկունության և կայունության ապահովման գործում։

Քննարկվել են նաև էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությանը և սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր։

Ջրային ոլորտին առնչվող հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել խմելու և ոռոգման ջրի սակագներին, դրանց ձևավորման և կարգավորման առանձնահատկություններին։

Կողմերը կարևորել են ոլորտի զարգացման ուղղությամբ շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը։

 

  • Կիսվել: