հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
HSBC-ն դիտարկում է ՀՀ-ում ու այլ երկրներում իր բիզնեսը վաճառելու կամ կրճատելու հարցը

HSBC-ն դիտարկում է ՀՀ-ում ու այլ երկրներում իր բիզնեսը վաճառելու կամ կրճատելու հարցը

Աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ բանկային ու ֆինանսական ծառայություններ մատուցող HSBC-ն, դիտարկում է իր բիզնեսը Թուրքիայում վաճառելու հարցը՝ կապված երկրի անկայուն արժույթի եւ տնտեսական կանխատեսման հետ, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է նաեւ, որ ծախսերը կրճատելու միջոցառումների առավել լայն շրջանակներում դիտարկ վում է նաեւ մի շարք այլ շուկաներում բիզնեսը վաճառելու կամ կրճատելու հնարավորությունը։

Դիտարկվում են այնպիսի երկրներ, որտեղ բանկը կատարում է ոչ մեծ գործարքներ՝ դժվարությամբ մրցակցելով տեղի խաղացողների հետ: Նման երկրների շարքում, ի թիվս Հունաստանի եւ Օմանի, նշվում է նաեւ Հայաստանը:

HSBC-ն դիտարկում է Թուրքիայում իր բանկային բիզնեսը վաճառելու հնարավորությունը, եթե տեղացի գնորդ գտնվի, սակայն վերջնական որոշում այդ հարցով դեռ չի կայացվել։

Հաղորդվում է նաեւ, որ բանկում առայժմ չեն մեկնաբանռել այս տեղեկատվությունը։

  • Կիսվել: