ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրուշակեղենի արտադրամասը շտկել է խախտումներն ու վերաբացվել

Հրուշակեղենի արտադրամասը շտկել է խախտումներն ու վերաբացվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Աջինյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան)։ 
 
 
Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ արտադրամասում շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները:
 

  • Կիսվել: