չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2020
«Հրապարակ». Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ

«Հրապարակ». Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վրացական իշխանությունների որոշմամբ՝ սեպտեմբերի 1-16-ը չի գործի երկաթգիծը։ Այսինքն՝ Հայաստանից գնացքները չեն կարող հասնել Փոթիի կամ Բաթումիի նավահանգիստներ։ Պատճառը Թբիլիսիում կամրջի շինարարությունն է։

Ստացվում է՝ 16 օր բեռնափոխադրում չի իրականացվի, մինչդեռ երկաթուղով են Հայաստան ներկրվում բենզին ու դիզվառելիք, պարենային ու կենցաղային ապրանքներ։

Կկանգնի նաեւ արտահանումը Հայաստանից, օրինակ՝ հանքանյութի արտահանումը, որը երկաթուղուց բացի այլընտրանք չունի։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից հաստատեցին մեր տեղեկությունը։ Միակ տարբերակն այն է, որ 16 օր ապրանքները կուտակվեն նավահանգիստներում եւ երկաթգիծը բացվելուն պես սկսեն արագ-արագ տեղափոխել Հայաստան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: