երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հոսքի այսպիսի նվազում երբեք չի եղել. Տաթևիկ Ռևազյան

Հոսքի այսպիսի նվազում երբեք չի եղել. Տաթևիկ Ռևազյան

Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում մեծ թվով չվերթներ են չեղարկվում: Բացառություն չկա նաև Հայաստանի մասով: Այս մասին այսօր կառավարությունուն հրավիրված հրատապ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

«Սա շատ լուրջ է: Այսպիսի բան երբևէ երևի չի եղել ամբողջ աշխահում: Հոսքի այսպիսի նվազում երբեք չի եղել: Երբ նայում եմ տարբեր մասնագետների մեկնաբանություններին, տեսնում եմ, որ համեմատում են երկրորդ համաշխարհայինի հետ», - ասաց նա և հավելեց, որ դեռ վաղ է խոսել չվերթների չեղարկման պատճառով մեր քաղավիացիայի կրած վնասների մասին։

«Իրոք շատ կտրուկ նվազում կա ամբողջ աշխահում: Կան շատ երկրներ, որտեղ ավելի լուրջ է, քան՝ Հայաստանում: Հայաստանում շատ լուրջ չեղարկումներ չկան, սակայն ուղևորահոսքը հաստատ նվազել է»,- նշեց նա։

  • Կիսվել: