հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հոլանդական ընկերությունը ցույց կտա՝ ինչպես է պետք ճիշտ աշխատացնել Չոր նավահանգիստը. Քերոբյան

Հոլանդական ընկերությունը ցույց կտա՝ ինչպես է պետք ճիշտ աշխատացնել Չոր նավահանգիստը. Քերոբյան

Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի թե՛ երկրի, թե՛ երկրում աշխատող ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ, որովհետև դա շատ ցավոտ կլինի տնտեսության համար։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրառնալով Արևմուտքի կողմից պատժամիջոցների տակ ընկնելու ռիսի վերաբերյալ հարցին։

Նախարարը պարզաբանել է, որ խոսքը Հայաստանը որպես տրանզիտ դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման համար օգտագործելու վտանգի մասին է։

՛՛Մենք մեր ունեցած գործիքակազմով փորձում ենք մեր ընկերություններին զերծ պահել երկրորդային սանկցիաների տակ ընկնելու ռիսկից՛՛,-ասել է նա և հավելել, որ ԵԱՏՄ միջավայրում ապրանքների տեղաշարժն ազատ է, և ՀՀ-ն չի կարող այդ տեղաշարժի մեջ ԵԱՏՄ պայմանագրերը խախտելով որոշակի արգելքներ դնել:

Քերոբյանը խոել է նաև ՛՛Չոր նավահանգիստ՛՛ նախագծի մասին: Նրա խոսքով՝ այստեղ կա առաջընթաց, ՛՛տնտեսական խորը վերլուծության փուլն է՛՛։

՛՛Մենք ունենք արդեն այդ փուլը հաղթողին։ Հոլանդական շատ խորը մասնագիտացում ունեցող ընկերություն է, որն առաջիկա երեք ամիսներին կհիմնավորի և մեզ ցույց կտա՝ ինչպես է պետք ճիշտ աշխատացնել Չոր նավահանգիստը Գյումրիում՛՛,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: