ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հնարավոր էր տնտեսել 13 միլիարդ դրամ սոցիալական ծառայության ապահովման ոլորտում, սակայն չի արվել․ Հաշվեքննիչ պալատի նախագահ

Հնարավոր էր տնտեսել 13 միլիարդ դրամ սոցիալական ծառայության ապահովման ոլորտում, սակայն չի արվել․ Հաշվեքննիչ պալատի նախագահ

Հնարավոր էր տնտեսել 13 միլիարդ դրամ սոցիալական ծառայության ապահովման ոլորտում, սակայն չի արվել: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:

«Բավարար հսկողություն չկա երկրից բացակայող քաղաքացիների կենսաթոշակ ստանալու  ուղղությամբ»,- նշեց նա։

Ըստ նրա՝ սոցիալական ապահովության ծառայության ոլորտում Հաշվեքննիչ պալատն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ, իսկ կենսաթոշակային ոլորտում կան բազմաթիվ ռիսկեր։

«Պատճառը՝ տեղեկատվական շտեմարանները չունեն բավարար մակարդակ՝ համակարգին զերծ պահեն բացթողումներից: Միլիարդավոր դրամներ ռիսկային ոլորտում են հայտնվում»,- հավելեց Յոլյանը:

  • Կիսվել: