շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հնարավոր են այնպիսի մոտեցումներ, որ ՀՀ-ի բնակչության համար գազի գինը չբարձրանա. Գրիգորյան

Հնարավոր են այնպիսի մոտեցումներ, որ ՀՀ-ի բնակչության համար գազի գինը չբարձրանա. Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարխում է, որ հնարավոր են այնպիսի մոտեցումներ, որպեսզի Հայաստանի բնակչության համար գազի գինը չբարձրանա, իսկ տնտեսվարող սուբյեկտների համար չդառնա կրիտիկական եւ չհանգեցնի գնաճի, աակայն դա միայն կանխատեսում է: Այս մասին նա ասաց այսօր «Ազատության» հետ զրույցում:

Ըստ Գրիգորյանի՝ Բելառուսի եւ Ղրղզստանի հետ համեմատ՝ Հայաստանում գազի բարձր գինը պայմանավորված է Վրաստանի հաշվին հավելյալ տարանցիկ մարժաներով, ինչպես նաեւ՝ հեռավորությամբ եւ մատակարարումների ինքնարժեքով:

Փոխվարչապետն ասաց. «Գնի ձեւակերպման գործում շատ կարեւոր են սակագները, եւ մենք ցանկանում ենք, որ դրանք առավելագույնը միասնական լինի: Մենք այդ հարցը քննարկում ենք ԵԱՏՄ հարթակում, քանի որ այդ գործոնը էական սոցիալ-տնտեսական ազդեցություն է գործում Միության բոլոր անդամների վրա»:

Նրա խոսքով՝ տարբերակը, որն ընդունելի է Ռուսաստանի եւ Ղազախստանի համար, հավելյալ քննարկումների կարիք ունի, մինչդեռ Երեւանն ավելի օպերատիվ արդյունքներ է ակնկալում: 

  • Կիսվել: