ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀԿԾՀ-ն կքննարկի գազի սակագների վերանայման հայտերը

ՀԿԾՀ-ն կքննարկի գազի սակագների վերանայման հայտերը

2020 թվականի հունիսի 4-ին ժամը 14:00 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում  նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել բնական գազի սակագների վերանայման հայտերը:

Ինչպես տեղեկացնում են ՀԿԾՀ-ից, հաշվի առնելով նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը,  քննարկմանը մասնակցելու նպատակով հետաքրքրություն ցուցաբերած անձիք կարող են մինչև 03.06.2020թ. ժամը 13:00 գրանցվել՝ իրենց տվյալները ներկայացնելով [email protected] էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով (010)58-45-29 հեռախոսահամարին։

  • Կիսվել: