կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԿԵ–ն ավելացրել է Հայաստանից Վրաստան ուղերթների հաճախականությունը. Մելնիկով

ՀԿԵ–ն ավելացրել է Հայաստանից Վրաստան ուղերթների հաճախականությունը. Մելնիկով

 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն ավելացրել է Հայաստանից Վրաստան ուղերթների հաճախականությունը։ Այսուհետ ուղևորատար գնացքները շաբաթական երկու անգամվա փոխարեն կմեկնեն օրումեջ։
Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
 
«Այս տարի մենք նորամուծություն ունենք` մենք պայմանավորվել ենք գործընկերների հետ, վրացական կողմի հետ, որ ուղևորատար գնացքը մեկնելու է օրը մեջ, դա ավելի շատ է, քան նախորդ տարի, երբ շաբաթական երկու անգամ էր մեկնում։ Արդեն հիմա մենք բավական մեծ արձագանք ենք ստանում մեր ուղևորներից։ Ուղևորների թիվն ավելի մեծ է, քան նախորդ տարի», – ասաց Մելնիկովը։
 
 

  • Կիսվել: