շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հիմնանորոգվում է Վաղարշապատ-Մասիս ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Վաղարշապատ-Մասիս ավտոճանապարհի մի հատվածը

Իրականացվում է Հ-13, /Մ-3/ (Վաղարշապատ)-Մասիս- /Մ-2/ ավտոճանապարհի կմ10+300-կմ15+300 հատվածի հիմնանորոգումը։ 5կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ Մասիս քաղաքով և Զորակ բնակավայրի վարչական տարածքով։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

Ճանապարհի ասֆալտբետոնե ծածկը մաշված էր, առկա էին նստվածքային տեղամասեր։ Շինարարն այս պահին հեռացնում է քայքայված ճանապարհային պատվածքը, բնակավայրերում կառուցվում են մայթեր, տեղադրվում են եզրաքարեր։ Նստվածքային տեղամասերում կկատարվի գրունտի փոխարինում, կհարթեցվի հողային պաստառը։ Կվերականգնվի ճանապարհային պատվածքը, կիրականացվի ճանապարհի կահավորում։ Ծրագրի շրջանակներում Մասիս քաղաքում կկառուցվի ջրահեռացման ստորգետնյա համակարգ։

Շինաշխատանքները ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարում է «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Աստիճան» ՍՊԸ-ն։

 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: