շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածը. Կոտայքի մարզպետ

Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածը. Կոտայքի մարզպետ

Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:

«Շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Ռազմավարական նշանակություն ունեցող՝ Կոտայքի և Արարատի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհն ընդհանուր 18 կմ է, որից 8 կմ-ը Կոտայքի մարզի տարածքում է, 10-ը՝ Արարատի:

Այս ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն կունենա նաև զբոսաշրջության զարգացման համար»,-նշել է մարզպետը։

  • Կիսվել: