շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը

Հիմնանորոգվում է Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը

Ընթանում է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 160+200-կմ171+700 հատվածի հիմնանորոգումը։ Կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն‚ 11.5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի վրա տեղադրել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։

Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Նախագծի ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեից։

  • Կիսվել: