երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ-ում այնքան ռեսուրս կա, որ կարող է 200 մլրդ համախառն ներքին արդյունք ձեւավորի. Խաչատուր Սուքիասյան

ՀՀ-ում այնքան ռեսուրս կա, որ կարող է 200 մլրդ համախառն ներքին արդյունք ձեւավորի. Խաչատուր Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ելույթ ունենալով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստում, նախ շեշտեց, որ կարծում է, որ ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյանը պատշաճ ձևով կկատարի իր աշխատանքը, որի արդյունքում ՀՀ–ում են ընտրությունները միշտ կլինեն ազատ և արդար։

Պատգամավորը, փոխելով հիմնական թեման, անդրադարձավ այն մտքին, թե Հայաստանը սահմանափական ռեսուրների ունեցող երկիր է։ Սուքիասյանը հարց ուղղեց, թե՞ որ երկրների հետ ենք մենք ՀՀ–ն համեմատում և քանի երկիր կա, որի ռեուսրների հետ պետք է ընդհանարպես համեմատվել։

«ՀՀ–ում այնքան ռեսուրս կա, որի արդյունքում հնարավոր է մինչև 200 մլրդ ՀՆԱ ձևավորել, եթե Հայաստանում բոլոր ինտիտուտները համակարգված աշխատեն, օրենքը ուժ ունենա և ամեն քաղաքացի մտածի, որ պետք է հավելյալ արժեք ստեղծի։ Այս խոսույթը շատ վատ է հասարակական ընկալման համար․ ի՞նչ է նշանակաում սահմանափակ ռեսուրս։ ՀՀ–ի միայն ջուրն, արևն ու հողը անսահմանափակ են, որով կարելի է հարյուրավոր միլիարդների հավելյալ արժեք ստեծել, ուստի սա կարող հասարակության գիտակցության մեջ տեղ գրավել։ Ես խնդրում եմ գործընկերներիս և Ձեզ՝ գործուղելով ԿԸՀ, (Վահագն Հովակիմյանին) այլևս չասել ՀՀ–ն սահմանափակ ռեսուրնեսերով երկիր է»,– շեշտել է Սուքիասյանը՝ հավելելով, որ պետք է հաշվի առնել կրթության արդյունքում մարդու հնարավորություները։

«Ինովացիոն հազարավոր տեխնոլոգիաններ, նորարարական ցանկացած միջոց կարող եք ստեղծել, մինչև անգամ աշխարհի նորարարական ցանկացած գործիք, մեքենա կամ բժշկության և այլ ոլորտներում մարդկությանը պիտանի ինչ որ բան։ Սա ուզեցա նշել, որպեսզի մենք՝ բոլորս չասենք ՀՀ–ն սահմանափակ ռեսուրսներ ունի, որովհետև կա ժողովրդավարություն, արդարություն, կա հավասար պայամաններ, չկան մենաշնորհներ, ուստի ցանակացած մարդ կարող է ներդում կատարել, դրսևորել իրեն, նոր տեխնոլոգիաներ ներկրել, մրցունակ լինել՝ տալով մրցունական արտադրանք»– եզրափակել է միտքը Սուքիասյանը։

  • Կիսվել: