շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման հաշվիչ է մշակվել․ Թովմասյան

ՀՀ-ում անշարժ գույքի գնահատման հաշվիչ է մշակվել․ Թովմասյան

Այսօր խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ․ պետական բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն ասաց, որ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից մշակվել է անշարժ գույքի գնահատման հաշվիչ, որով գույքահարկը հաշվարկելիս կկարգավորվեն շուկայական գների կրառման հետ կապված հարցերը։

Հայաստանում, նրա խոսքով, անշարժ գույքի կադաստրային գնահատումից անցում է կատարվում շուկայականին, եւ հաշվիչի կիրառումը հնարավորություն կտա տարբեր սցենարների դեպքում գնահատել նախկին եւ նոր գնի միջեւ տարբերությունը։

Թովմասյանը, մասնավորապես, նշեց. «Նորույթը դեռեւս ներկայացված չէ հեռավար ռեժիմով, աշխատանքը շարունակվում է kadastr.am կայքի շրջանակներում, որտեղ քաղաքացիները կարող են իրենք գնահատել իրենց գույքի շուկայական արժեքը, ստանալ հին եւ նոր գները, որից պետք է հարկեր վճարեն»։

Նա հավելեց նաեւ, որ հաշվիչի ստեղծման ընթացքում հաշվի կառնվեն տարատեսակ գործոններ՝ միասնական ինտեգրման համակարգի շրջանակներում։

Գերատեսչության ղեկավարը պարզաբանեց. «Դա նշանակում է տեքստային բազայի առկայություն, քարտեզագրության հիմունքներ, որպեսզի քաղաքացին, մտնելով քարտեզագրության համակարգ, տեղեկատվություն ստանա տեքստային բազայից»:

  • Կիսվել: