չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
ՀՀ փոխվարչապետն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային նախագահին

ՀՀ փոխվարչապետն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային նախագահին

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության՝ Հարավային և Հարավարևելյան Ասիայի, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաների գծով տարածաշրջանային նախագահ Ֆրեդերիկ Դե Վիլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող գիտահետազոտական նախաձեռնությունները՝ ընդգծելով դրանց նշանակությունը գիտական ներուժի զարգացման և կրթական ծրագրերի առաջմղման գործում։ Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը՝ գիտելիքահենք և տվյալների վրա հիմնված որոշումների կայացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին:

 

  • Կիսվել: