երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՀՀ-ն ու Իրանը Թեհրանում կանցկացնեն գյուղատնտեսության հարցերով կոմիտեի նիստ

ՀՀ-ն ու Իրանը Թեհրանում կանցկացնեն գյուղատնտեսության հարցերով կոմիտեի նիստ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գյուղատնտեսության (Ջիհադ) նախարար Ղոլամռեզա Նուրիին: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ և ԻԻՀ միջև գործող գյուղատնտեսության հարցերով համատեղ կոմիտեի շրջանակում այգեգործության, մշակաբույսերի, անասնաբուծության, անասնաբուժության ոլորտներում երկկողմ համագործակցային ծրագրերին և հնարավոր նոր ձևաչափերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Թեհրանում անցկացնել գյուղատնտեսության հարցերով կոմիտեի երրորդ նիստը:

 

  • Կիսվել: