հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2027 թվականի բյուջեի նախագծին. ծախսերը նախատեսվում են 4 տրլն 72 մլրդ դրամ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2027 թվականի բյուջեի նախագծին. ծախսերը նախատեսվում են 4 տրլն 72 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։  Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։

Նախագծով 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 603,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 4 տրլն 72 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 468,2 մլրդ դրամ։

Եկամուտներից շուրջ 3 տրլն 462,7 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ հարկային եկամուտներից և պետական տուրքերից։ Պաշտոնական դրամաշնորհները կկազմեն շուրջ 14,2 մլրդ դրամ, այլ եկամուտները՝ 126,9 մլրդ դրամ։

Նախագծի համաձայն՝ բյուջեի պակասուրդը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրներից՝ շուրջ 187,5 մլրդ դրամի, և արտաքին աղբյուրներից՝ շուրջ 280,7 մլրդ դրամի չափով։

 

  • Կիսվել: