ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկել է Շեյխանի եզդի փախստականների ճամբարի 840 վրանների փոխելու աշխատանքների մեկնարկը

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկել է Շեյխանի եզդի փախստականների ճամբարի 840 վրանների փոխելու աշխատանքների մեկնարկը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.

«Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության 07.04.2022թ. 1089-Ն որոշմամբ նախատեսված գումարներով և Բարզանի բարեգործական հիմնադրամի համատեղ միջոցներով Շեյխանի եզդի փախստականների ճամբարի 840 վրանների փոխելու աշխատանքների մեկնարկը։

Տեղական բազմաթիվ հեռուստաալիքներին և լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կարևորեցի 2014 թվականի Սինջարի ցեղասպանությունը վերապրած եզդի ժողովրդին ՀՀ կառավարության կողմից հումանիտար աջակցություն ցուցաբերումը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը կփորձի շարունակական նեդրում ունենալ եզդի փախստականների օժանդակության հարցում։

Միջոցառման շրջանակներում ճամբարում բնակվող 49 որբ երեխաների բաժանեցի ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից պատրաստված 100-ական ԱՄՆ դոլարի արժողությամբ կտրոններ, որոնցով նրանք կարող են ձեռք բերել առաջին անհրաժեշտության ապրանքներ։

Նույն ճամբարում փախստական այրիներին, ցեղասպանությունը վերապրած և հաշմանդամություն ունեցող անձանց բաժանվեցին 164 ձմեռային ծածկոցներ։

Նույն օրը Շեյխանից ոչ հեռու գտնվող Էսյանի ճամբարում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ միասին ճամբարի դպրոցի 635 երեխաների նվիրեցինք գրենական պիտույքներով լի պայուսակներ»։

  • Կիսվել: