հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ-ի հետ Իրանի առևտրափոխանակման ծավալը հնարավոր է հասցնել 1 մլրդ դոլարի. ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար

ՀՀ-ի հետ Իրանի առևտրափոխանակման ծավալը հնարավոր է հասցնել 1 մլրդ դոլարի. ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հայտարարել է, որ Հայաստանի հետ ԻԻՀ առևտրափոխանակման ծավալը հնարավոր է հասցնել 1 միլիարդ դոլարի: Նա նշել է. «Դեպի Հայաստան արտահանման ծավալն աճել է 20 տոկոսով», գրում է parstoday.com-ը:

Իրանի տնտեսական հարաբերությունները հարևան երկրների հետ ամրապնդելու նպատակով հարևան երկրներ կատարած այցի շրջանակում, Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը, ով գլխավորելով մի պատվիրակություն, վերջերս այցելել էր Հայաստան, ասել է.«Իրանից Հայաստան արտահանման ծավալը կազմում է 500 մլն դոլար, և երկու ոկղմերը վստահ են, որ այդ ծավալը հնարավոր է հասցնել1 մլրդ դոլարի»:

Ֆաթեմի Ամինը հավելել է. «Իրանական տեխնոլոգիաները շատ տարածված են Հայաստանում, և հայկական կողմը ցանկություն ունի Իրանից ներմուծել նաև տեխնոլոգիաներ»:

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարն ասել է.«Կենցաղային տեխնիկայի ոլորտում հայկական մասնավոր հատվածը պատրաստ է Իրանից ներմուծել տեխնոլոգիա, պահեստամասեր և արտադրությունն իրականացնել Հայաստանում»:

 

  • Կիսվել: