ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀԲ-ն Հայաստանում 2022 թ. 4.8% տնտեսական աճ է կանխատեսել

ՀԲ-ն Հայաստանում 2022 թ. 4.8% տնտեսական աճ է կանխատեսել

Համաշխարհային բանկը 2022 թ․ հունվար ամսվա Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցում 4.8% տնտեսական աճ է կանխատեսել Հայաստանում։ 

Զեկույցում նշվում է, որ, ըստ կանխատեսման, 2023-ին էլ Հայաստանում 5.4% տնտեսական աճ է ակնկալվում։

Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ:

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկը 2022-ի համար կանխատեսել է 5,3% տնտեսական աճ:

 

  • Կիսվել: