շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտ է ներկայացվել «Յուքոմ» ընկերության կողմից «Բիլայնը» գնելու վերաբերյալ. Տիգրան Ավինյան

Հայտ է ներկայացվել «Յուքոմ» ընկերության կողմից «Բիլայնը» գնելու վերաբերյալ. Տիգրան Ավինյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հայտ է ներկայացվել «Յուքոմ» ընկերության կողմից «Բիլայնը» գնելու վերաբերյալ։ Այս մասին կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, արդյո՞ք իրականությանը համապատասխանում մամուլում տարածված տեղեկությունը, թե Veon հեռահաղորդակցային հոլդինգը բանակցություններ է վարում Ucom-ի հետ Հայաստանում իր բիզնեսը վաճառելու մասին, և եթե դա ճիշտ է, ապա ինչպիսի ռիսկեր կան, ինչ  մեխանիզմներ պետք է դրվեն, որպեսզի ծառայությունը չթանկանա, մենաշնորհի հարց չառաջանա, Ավինյանը նշեց․

«ՀԾԿՀ-ն պետք է վերլուծություններ կատարեր։ Հանձնաժողովի նախնական դիրքորոշումն այն է, որ այս պահին առկա բոլոր հաճախականությունները պետք է միշտ հնարավորություն տան երրորդ օպերատորի մուտքի համար։ Բայց ՏՄՊՊՀ-ի տեսանկյունից այս միավորումը կարող է ավելի խնդրահարույց լինել»։

Փոխվարչապետի խոսքով՝ բոլոր կարծիքները համադրելով կունենան վերջնական պատասխան. արդյո՞ք այս միավորումը հնարավոր է։

  • Կիսվել: