շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայրենադարձների համար ընդլայնվում են հարկային արտոնությունները

Հայրենադարձների համար ընդլայնվում են հարկային արտոնությունները

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Մաքսային կարգավորումների մասին օրենքում կատարված փոփոխությունները:

Նախագծով կընդլայնեն հայրենադարձներին տրամադրվող մաքսային արտոնությունների գործողության ոլորտը՝ պարզեցնելով եղած ընթացակարգերը:

Մասնավորապես, այն հայրենադարձները, որոնք հայրենիք են վերադարձել մշտական բնակության, կարող են օգտվել մաքսային արտոնություններից, եթե Հայաստանի տարածքում չեն բնակվել վերջին 5 տարում:

Այս դրույթը կիրառելի է այն քաղաքացիների համար, որոնք վերջին 5 տարում ոչ միայն չեն եղել Հայաստանում, այլեւ հայկական քաղաքացիություն եւ հանրապետության տարածքում հաշվառում չունեն: Այսինքն՝ եթե 10 տարի առաջ Հայաստանից արտագաղթած մարդը իր բնակարանը չի վաճառել եւ շարունակում է Հայաստանի տարածքում ցանկացած հասցեում հաշվառված լինել, ապա նա փաստացի չի կարող այս արտոնությունից օգտվել:

  • Կիսվել: