կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայկական բեռնատարների՝ Լարսով անցելու հետ կապված խնդիր կա. մի մասն անցնում է, մի մասը՝ ոչ. Գնել Սանոսյան

Հայկական բեռնատարների՝ Լարսով անցելու հետ կապված խնդիր կա. մի մասն անցնում է, մի մասը՝ ոչ. Գնել Սանոսյան

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մեկնաբանել է Վերին Լարսի անցակետում տիրող իրավիճակը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ անցակետում շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին։

«Խնդիրը կա, և, այո՛, կան նույն բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մյուս մասը` ոչ։ Գործընկերները որոշակի բեռի ուսումնասիրություն են կատարում և որոշակի խնդիրներ են տեսնում»,- ասաց Սանոսյանը` նշելով, որ բեռնատարներում հիմնականում գյուղմթերք է։

Հարցին, թե արդյոք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի, նախարարը պատասխանեց. «Սահմանի վրա ռուսական տեսչական մարմինը տվյալ ապրանքների հետ կապված որոշակի մասնագիտական խնդիրներ է տեսել, ՀՀ համապատասխան մարմիններն էլ աշխատում են այդ գործընկերների և տնտեսվարողների հետ»:

Նշենք, որ Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է: Այս դեպքում բազամթիվ փորձագետներ նշում են, որ խնդիրը քաղաքական է, թեեւ ռուսական կողմը փաստարկ է բերում բուսասանիտարական չափանիշների խախտումը:

Մասնագետների կարծիքով՝ իրավիճակը կփոխվի վրացական կողմի խոշոր նախագծի՝ տարածաշրջանում ամենաերկար թունելի կառուցումից հետո, որը կտանի դեպի Վերին Լարսի անցակետ:

  • Կիսվել: