ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանյան վառելիքի շուկայում արտասահմանցի նոր ներդնողը ադրբեջանական ընկերությունների հետ որևէ կապ չունի. Նախարարը հերքում է տարածված լուրերը

Հայաստանյան վառելիքի շուկայում արտասահմանցի նոր ներդնողը ադրբեջանական ընկերությունների հետ որևէ կապ չունի. Նախարարը հերքում է տարածված լուրերը

  Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերքում է լուրերն այն մասին, թե հայաստանյան վառելիքի շուկա ներգործող նոր արտասահմանյան ընկերությունը, որը պատրաստվում է ոլորտում $60 մլն ներդնել, որևէ կապ ունի ադրբեջանական ընկերությունների հետ:

«Սո՛ւտ է»,- պնդեց Քերոբյանը լրագրողների հետ զրույցում` միևնույն ժամանակ չցանկանալով նշել նոր ներդնողի անունը: Քերոբյանը նաև հերքեց մտավախություններն առ այն, որ նման խոշոր ներդնողը կարող է մոնոպոլ դիրքեր ունենալ հայաստանյան շուկայում: «Իհա՛րկե ոչ. դրա համար գոյություն ունի ՏՄՊՊՀ-ն, որը, բնականաբար, հետևելու է նրան, որպեսզի շուկայում մրցակցությունը չխաթարվի:

Եվ, իհարկե, եթե որևիցե կասկած լինի, որ նման ռիսկեր կան, ՏՄՊՊՀ-ն համապատասխան սահմանափակումները կարող է կիրառել»,- հավաստել է Քերոբյանը` ավելացնելովմ, որ հենց ՏՄՊՊՀ-ն թույլտվություն տա այդ ընկերությանն աշխատել, ներդնողի անունը կհրապարակվի:

  • Կիսվել: