ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ․ Վարչապետ

Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ․ Վարչապետ

Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ եւ հուսով է մոտ ապագայում լուծել այդ հարցը Ռուսաստանի օգնությամբ, ստեղծված իրավիճակում փոխվում են լոգիստիկ սխեմաները եւ բացվում են նոր հնարավորություններ Հայաստանի համար։ Այս մասին Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ չնայած ամեն ինչին ապրանքների հոսքը արեւելքից արեւմուտք եւ արեւմուտքից արեւելք շարունակվում է։   

Փաշինյանը նաեւ հիշեցրել է, որ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում, ինչը նշանակում է Ադրբեջանի տարածքով տեղաշարժվելու հնարավորություն։  

«Հայաստանը տրանսպորտային երթուղիներ կստանա Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքում։ Մենք շատ շահագրգռված ենք այս հարցում, եւ հույս ունենք, որ այդ հարցը կլուծենք Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ։ Հուսով ենք, որ այս սկզբունքով մենք կկարողանանք կյանքի կոչել այն նախագիծը, որը մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ» նախագիծ»,-հավելել է նա։  

  • Կիսվել: