կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանը մի շարք երկրների հետ կհամագործակցի արբանյակային նավիգացիոն համակարգերի ոլորտում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Հայաստանը մի շարք երկրների հետ կհամագործակցի արբանյակային նավիգացիոն համակարգերի ոլորտում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիան վավերացնելու մասին նախագիծը: 

Այսպես, հնարավորություն կտրվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտներում: Նշվում է, որ տիեզերական գործունեության արդյունքները կարող են օգտագործվել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում:

Մինչև 2022 թվականի վերջ Հայաստանում նախատեսվում է բացել կառավարման կենտրոնը։

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության կոնվենցիան ստորագրվել է 2018 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից:

  • Կիսվել: