ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանը և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը կխորացնեն համագործակցությունը

Հայաստանը և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը կխորացնեն համագործակցությունը

Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ։

Ավստրիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Հիմնադրամի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացող համագործակցությունը և գոհունակություն հայտնել Հիմնադրամի՝ ՀՀ առաջնահերթություններից բխող աջակցության ծրագրերի արդյունքների վերաբերյալ։

Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել Հիմնադրամի կողմից տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար, որը դրական ազդեցություն է ունեցել ՀՀ զարգացման օրակարգի վրա։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու Հայաստանի և ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի միջև համագործակցությունը։

  • Կիսվել: