կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանում թոշակառուները կկարողանան առցանց ընտրել իրենց բանկը

Հայաստանում թոշակառուները կկարողանան առցանց ընտրել իրենց բանկը

Թոշակառուներն այսուհետ կկարողանան առցանց ընտրել իրենց բանկը։ Կառավարոթյունն այսօր ընդունեց կենսաթոշակ վճարելու կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը։
 
Նախկինում կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար բանկն ընտրվում էր ավտոմատ կերպով` սոցիալական ապահովության ծառայության ծրագրային մոդուլի միջոցով: Իսկ բանկի ընտրության համար անհրաժեշտ էր դիմում ներկայացնել՝ սոցապ ծառայության տարածքային բաժնում: Ընդունված որոշման համաձայն՝ կենսաթոշակառուները կարող են արդեն դիմել առցանց։
 
Հիշեցնենք, որ կենսաթոշակի վճարումն անկանխիկ եղանակով, այսինքն՝ բանկի միջոցով, Հայաստանում պարտադիր է մինչև 75 տարեկան բոլոր այն կենսաթոշակառուների համար, ովքեր 1–ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ չեն:

  • Կիսվել: