շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հայաստանում սիգարետների արտադրությունը նվազել է

Հայաստանում սիգարետների արտադրությունը նվազել է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020 թվականի  հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 10 744.1 մլն հատ սիգարետ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 13.8%-ով։

Նշենք, որ ըստ վերլուծությունների, 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 6.8%-ով, իսկ մասնաբաժինը մշակող արդյունաբերության կառուցվածքում կազմել է շուրջ 13%: Հետաքրքրական է նկատել, որ իրացման ծավալները գերազանցել են արտադրության ծավալները՝ արձանագրելով 10% աճ: Այսինքն, 2019թ.-ին վաճառվել է նաև 2018թ.-ին արտադրված արտադրանքը։

  • Կիսվել: