հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում ռուսական ընկերությունների մասնակցությամբ միջոցառում կանցկացվի

Հայաստանում ռուսական ընկերությունների մասնակցությամբ միջոցառում կանցկացվի

Հայ գործընկերների հետ օպերատիվ որոշումներ են ընդունվում, որոնք ուղղված են մեր գործարարների պաշտպանությանը, նրանց գործունեության համար հարմարավետ պայմանների ստեղծմանը։ Այս մասին օգոստոսի 26-ին Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպած կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Դմիտրի Պանտելինը։

«Դրա համար լավ հարթակ կդառնա սեպտեմբերին Հայաստանում ռուս ձեռներեցների եւ ընկերությունների առաջիկա բիզնես առաքելությունը, որը կգլխավորի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

ԵԱՏՄ շրջանակներում մենք հաջողությամբ հաղթահարում ենք համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները։ ԵԱՏՄ անդամ երկրների ազգային տնտեսությունների կայունության բարելավմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համատեղ իրականացումը դրական արդյունքներ է տալիս, այդ թվում՝ Հայաստանի համար։

Մոսկվան եւ Երևանը հաջողությամբ իրականացնում են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությունը։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 46 տոկոսով եւ հատել է 1.6 դոլարի նշագիծը»,- ասել է դիվանագետը։

  • Կիսվել: