ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում մարտի 21-ը կնշվի որպես անտառագետի, իսկ մարտի 22-ը՝ ջրաբանի մասնագիտական օր

Հայաստանում մարտի 21-ը կնշվի որպես անտառագետի, իսկ մարտի 22-ը՝ ջրաբանի մասնագիտական օր

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Կարևորելով անտառագետների և ջրաբանների դերը պետության անվտանգության, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցության ապահովման մեջ`արժանին պետք է մատուցել անտառագետ և ջրաբան մասնագետներին՝ գնահատելով նրանց աշխատանքը և տարվա մեջ մեկ օր նվիրել նրանց:

Այսուհետ մարտի 21-ը հանրապետությունում կնշվի որպես անտառագետի, իսկ մարտի 22-ը՝ ջրաբանի մասնագիտական օր։

  • Կիսվել: